Arminfo.info





 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020 17:08
Կարինա Մանուկյան

Լիտվայից ժամանած բժիշկների պատվիրակությունն ավարտել է առաքելությունը

Լիտվայից ժամանած բժիշկների պատվիրակությունն ավարտել է առաքելությունը

Արմինֆո. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր: Բժիշկներն աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝ առողջապահության նախարարությունում, ՀՀ Ան Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցում։

 

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հույս է հայտնել, որ Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այլև դրանից հետո: Դեսպանը նաև իր շնորհակալությունն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և խոսքը փոխանցել Մարիուս Չիուրլիոնիսին, ով ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իրենց դիտարկումները, եզրակացությունները և արել առաջարկներ` ներկայիս իրադրության շուրջ:

 

Անդրադառնալով Մարիուս Չիուրլիոնիսի առաջարկներին` Արսեն Թորոսյանը նշել է, որ լաբորատորիաների ընդլայնման հարցը նախարարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախարարը կարևորել է գործընկերների աջակցությունը և շարունակական համագործակցության հույս հայտնել:

 

Հանդիպման ավարտին առողջապահության նախարարության կողմից, ի նշան երախտագիտության, պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ են հանձնվել Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Փնտրել ըստ օրերի