Արմինֆո. Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Բելառուսը ոչ միայն չի վերացրել կամ կրճատել է դեպի Հայաստան չվերթները, այլև՝ ավելացրել է դրանց հաճախականությունը։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը։
Նրա խոսքով ՝ բելառուսական <Բելավիա> ավիաընկերությունն ավելացրել է Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերրթները ՝ շաբաթական 2-ից մինչև 5: Դեսպանը հավելել է, որ այսպիսով Հայաստանի շատ քաղաքացիներ կարողացել են տուն վերադառնալ այն երկրներից, որտեղից չեղարկվել են չվերթները ՝ Մինսկով տարանցմամբ: <Չվերթներն իրականացվում են Boeing 737-800-ով։ Ազատ տեղեր չեն լինում. կարելի է ասել, որ դա ինչ-որ փրկության օղակ է հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիների համար ։ Ես հպարտ եմ, որ Բելառուսն այս դժվարին ժամանակներում օգնության ձեռք է մեկնել իր հայ եղբայրներին>, - նշել է դիվանագետը։
Այս համատեքստում Նազարուկը խորհրդանշական է համարել ս.թ. մարտի 13-ին Սեւանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառի բացումը: Անտառներում տնկվել է Բելառուսի կողմից Հայաստանին անհատույց հանձնված 10 հազար սոճու եւ կապույտ եղեւնու տնկի։
Վերջում Նազարուկը տեղեկացրել է, որ հուլիսի 20-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ տիկնոջ հետ մեկնում Մինսկ:
Նշենք նաև, որ Բելառուսն այսօր նշում Է Անկախության օրը։