Arminfo.info





 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020 18:09
Դավիթ Ստեփանյան

Գևորգ Գորգիսյան. Ստիպված ենք "նախկիններին" հիշեցնել, որ իրենք սրբեր չեն

Գևորգ Գորգիսյան. Ստիպված ենք "նախկիններին" հիշեցնել, որ իրենք սրբեր չեն

Արմինֆո. Մենք, այսպես թե այնպես, մտադիր ենք դիմել Սահմանադրական դատարան ՝ ՍԴ անդամների և ՍԴ նախագահի նկատմամբ "Իմ քայլը" դաշինքի գործողությունները վիճարկելու նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

 

Ազգային ժողովը ընդունել է ՀՀ սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է ՍԴ նախագահի եւ անդամների լիազորությունների ժամկետը կարգավորող 213 հոդվածի փոփոխություն, ինչպես նաեւ մինչեւ Սահմանադրության յոթերորդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորների հեռացում: Նախագիծը նախատեսում է նաեւ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում եւ նոր նախագահի նշանակում: Այսպիսով, Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12-ամյա ժամկետը չի լրացել, կշարունակի աշխատել միայն որպես ՍԴ դատավոր: Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները ։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

 

"Միեւնույն ժամանակ, ես անարդար եմ համարում մեր հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, թե մեր գործողություններն արդեն ուշացել են։ Սահմանադրական դատարանն ունի ստատուս քվոն վերականգնելու բոլոր հնարավորությունները, նույնիսկ՝ նոր անդամներով համալրվելու դեպքում։ Եվ, այո, մենք չենք կարծում, որ նշանակված դատավորները կլինեն քաղաքականացված", - նշել է նա։

 

Գորգիսյանի խոսքով՝ "Լուսավոր Հայաստանն" իր հնարավորությունների սահմաններում կխոչընդոտի իշխող ուժի կողմից ՍԴ-ում ապօրինությունների իրականացմանը: Սակայն, դա անելու է ինքնուրույն, առաջնորդվելով բացառապես սեփական որոշումներով, այլ ոչ թե իրենց հասցեին արտախորհրդարանական տարբեր ուժերի քննադատությամբ։

 

Գորգիսյանն ընդգծել է, որ գործող իշխանության հասցեին "Լուսավոր Հայաստանի" քննադատությունը  բնավ չի նշանակում, թե նա պատրաստ է աջակցել "նախկիններին"՝ ինչ-որ հարցում: Հատկապես՝ իշխանության վերադառնալու հարցում։ "Այդ մարդիկ կույս են ներկայացվում, ինչը մեզ ստիպում է հիշեցնել նրանց, որ իրենք ամենեւին էլ սրբեր չեն, հիշեցնել՝ կատարված մեղքերի մասին։ Հենց այդ իրողության գիտակցումն է, որ հանգեցրել է "նախկինների" հարձակմանը մեր վրա", - նշել է խորհրդարանականը։

 

Գորգիսյանի գնահատմամբ՝ վերջերս ստեղծված քաղաքական ուժերն, իրենց հերթին, բռնել են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Սկսել են սեւացնել ամեն բան աջ ու ձախ՝ ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է սկզբունքով: Այդ ուժերն, իրենց հերթին, ակնկալում էին "Լուսավոր Հայաստանի" աջակցությունը Փաշինյանի դեմ պայքարում ու "նախկինների"վերադարձի հարցում։

 

"Սակայն, մենք շատ լավ տեսնում ենք և հասկանում ենք, որ բոլոր այդ մարդիկ քաղաքականություն են գնում ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ, բացառապես, կոնկրետ խմբային շահերը սպասարկելու նպատակով ։ Իրենք Դա ցույց են տալիս սեփական քայլերով ։ Իսկ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի բառապաշարի մեղավորն է։ Նրանք վարչապետին պատասխանում են իր իսկ խոսքերով, իսկ վերջին շրջանում սկսել են անընդունելի ու քաղաքական գործչին անհարիր բառապաշար օգտագործել նաև մեր նկատմամբ", - ամփոփել է Գորգիսյանը ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Փնտրել ըստ օրերի