Արմինֆո. <Լուսավոր Հայաստան> կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։
Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի "Լուսավոր Հայաստան" խմբակցությունից Արկադի Խաչատրյանը։