Արմինֆո. ԱԱԾ նախկին ղեկավար, "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է հենց Վանեցյանը։ Կորոնավիրուսի թեստը ԱԱԾ նախկին ղեկավարը հանձնել է նախօրեին և արդեն այսօր դրական արդյունք է ստացել ։ Մինչդեռ Վանեցյանի մոտ տագնապալի ախտանիշներ չկան, եւ նա տանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Նախօրեին հայտնի դարձավ, որ COVID-19-ով վարակվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Բացի այդ, կորոնավիրուս է ախտորոշվել որոշ պատգամավորների մոտ ։ Ավելի վաղ վարակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 065 դեպք, ապաքինվել է 14 563 հիվանդ, մահացել է՝ 453-ը: Փաստացի բուժում է ստանում 10 900 մարդ։