Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է COVID-19 հիվանդության 523 նոր դեպք, ապաքինվել է 515 մարդ: Այս մասին հաղորդել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Աղբյուրի համաձայն, նշված ժամանակահատվածում կորոնավիրուսը 10 մարդու կյանք է խլել. 6 տղամարդ եւ 4 կին՝ 62-76 տարեկան: Նշվում է նաև 2 դեպք, երբ կորոնավիրուսով վարակված հիվանդներն այլ պատճառներով են մահացել: այդպիսի դեպքերի թիվը 149 է: Համաճարակի սկզբից հաստատվել է հիվանդացության 26065 դեպք, փաստացի բուժում է ստանում 10900 մարդ, ապաքինվել է 14563 հիվանդ ։ Ընդ որում, մահերի ընդհանուր թիվը կազմել է 453։