Երեթշաբթի, 30 Հունիսի 2020 20:27
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով  ավարտում է առաքելությունը մեր երկրում:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը և ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, և ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

 

Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, և կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:

 

Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, և այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:

 

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության և դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:

 

Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը և մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին: 

 

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, և այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների և Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ և զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Փնտրել ըստ օրերի