Երեթշաբթի, 30 Հունիսի 2020 15:31
Մարիաննա Մկրտչյան

ԵՄ դեսպան․ Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն մասնագետներ Իտալիայից եւ Գերմանիայից ՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

ԵՄ դեսպան․ Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն մասնագետներ Իտալիայից եւ Գերմանիայից ՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Lիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

 

Նախագահ Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ օգնության ձեռք մեկնելու համար: «Հայաստանի քաղաքացիների և ողջ աշխարհի հայության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ անում ենք. որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը,-դիմելով բժիշկներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Շնորհակալություն նաև Լիտվայի կառավարությանն ու իմ բարեկամ, նախագահ Գիտանաս Նաուսեդային, որի հետ վերջերս տեսակապով անկեղծ քննարկում ունեցանք: Բարձր եմ գնահատում այս աջակցությունը»:

 

Դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին Հայաստան այցելելու համար՝ կարևոր համարելով համավարակի ընթացքում Եվրամիության անդամ-երկրների աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն: «Նման այցելությունները կարևոր են նրանով, որ մասնագետները կարող են իրենց փորձը փոխանակել, աշխատել միասին, ինչը շատ օգտակար է: Մենք պետք է ավելին անենք՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտական հետազոտությունների իրականացման ասպարեզում համագործակցությունն ավելի խորացնելու համար: Հուսով եմ, որ բոլորս միասին կհաղթահարենք այս ճգնաժամը»,-ասել է դեսպանը:

 

Հայաստանում Lիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նույնպես երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևոր է համարել լիտվացի բժիշկների այցելությունը: «Կարծում եմ, սա երկու երկրների միջև առողջապահության ոլորտում ավելի խորը համագործակցության ընդամենը սկիզբն է: Սա նաև լավ հնարավորություն է՝ կիսվելու մասնագիտական փորձով և առավել պատրաստ լինելու համավարակի հաջորդ հնարավոր ալիքներին: Հպարտ եմ, որ կարողանում ենք այս փուլում օգնել բարեկամ հայ ժողովրդին»,-նշել է դեսպանը:

 

Լիտվացի բժիշկները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:

 

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընկերներով ու ընտանիքներով կրկին այցելել Հայաստան, պահպանել իրենց հայ գործընկերների հետ կապերն ու երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Փնտրել ըստ օրերի