Արմինֆո. Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը
<Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում>,- հայտնել է Նիկողոսյանը։