Arminfo.info





 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020 22:13
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեսակոնֆերանս կանցկացվի

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեսակոնֆերանս կանցկացվի

Արմինֆո.Հունիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

 

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արտգործնախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը: 

 

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի