Երկուշաբթի, 29 Հունիսի 2020 17:44

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ  Կառավարության COVID19-ի տնտեսական  հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրն ուղղված է կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած` Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության ռիսկերը մեղմելուն: 

ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրը նախատեսում է փոքր բիզնեսի համար արտոնյալ վարկի ձևակերպման հնարավորություն՝ 0% տոկոսադրույքով՝ առաջին 2 տարիների համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար` 12%  տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք` 1.37%): Տվյալ ծրագրից կարող են օգտվել տարեկան 24-ից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը:

Ծրագրի պայմանների համաձայն` վարկի առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան ընկերության տարեկան շրջանառության 10%-ը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ձևակերպել վարկի հիմնական գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս ժամկետով։ Արտոնյալ վարկի  տարեկան սպասարկման վճար նախատեսված չէ:

Փոխառու միջոցները կարող են ուղղվել աշխատակիցներին աշխատավարձի և այլ համարժեք վճարների վճարմանը՝ առավելագույնը երեք ամսվա համար (ոչ ավել, քան ամսական 300,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար), առավելագույնը երեք ամսվա կտրվածքով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարմանը պետական և համայնքային բյուջեներ, հումքի գնմանը և ներմուծմանը, այն պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում նույն ձեռնարկության արտադրական նպատակներով, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության ոլորտի առավելագույնը երեք ամիսների ծախսերի վճարմանը, վարձակալական վճարների կատարմանը:

Արտոնյալ վարկ ստանալու հայտ ներկայացնելու համար հաճախորդը պետք է դիմի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ  հետևյալ հղումով՝ http://smednc.am/: 

Հայաստանի Հանրապետության 3-րդ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140968:

Բանկի բիզնես վարկերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! կամ զանգահարելով  Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի