Արմինֆո. Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում: "Շնորհակալ ենք մեր Սփյուռքին և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժշկական առաքելություններ կազմակերպելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ շաբաթ օրը Իտալիայից Երևան է ժամանել 11 բժիշկների խումբ՝ համաճարակի դեմ պայքարում հայ գործընկերներին աջակցելու համար։ Բացի այդ, հունիսի 23-ից Հայաստանում է գտնվում Լիտվայից ժամանած բուժանձնակազմը (11 մարդ), իսկ հունիսի 24-ին ժամանել է նաեւ 11 հոգուց բաղկացած ֆրանսիական առաքելության երկրորդ խումբը: Ավելին, անցած շաբաթ Երեւան են ժամանել 50 բժիշկներ եւ մասնագետներ Ռուսաստանից։