Արմինֆո.Ամերիկյան իշխանությունները կֆինանսավորեն Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը։ Հինգ տարվա համար նախատեսված նախագծի իրականացմամբ կզբաղվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ՝ ներգրավելով հարակից կազմակերպությունների եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է RT-ն։
<Այս նախագծում ռազմավարական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի կառավարության եւ ոչ պետական սուբյեկտների՝ ողջ հասարակությունն ընդգրկող հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարողությունների ամրապնդման և համապատասխան գործընթացների դյուրացման վրա>, - ասված Է գործակալության մեկնաբանության մեջ:
Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել մինչև 10 մլն դոլար ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ