Արմինֆո. Ղազախստանն ընդլայնում է երկրների ցանկը, որոնց հետ վերսկսվում են կանոնավոր միջազգային ավիաչվերթները ։ Այս մասին հայտնել ՂՀ տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկ Սադվակաս Բայգաբուլովը։
<Ընդլայնվել է առաջին եւ երկրորդ կարգի երկրների ցանկը, որոնց հետ Ղազախստանը վերսկսում է կանոնավոր միջազգային ավիաչվերթները>, - ասել է Սադվակաս Բայգաբուլովը:
Այսպես, նրա խոսքով, առաջին կարգի երկրներին լրացուցիչ դասվել են Հունգարիան, Հնդկաստանը, Գերմանիան, Չեխիան, Մալայզիան ։
<Առաջին կարգի երկրներից ժամանող ուղևորների համար սահմանափակումներ չկան։ Նշենք, որ ավելի վաղ առաջին կատեգորիայում ընդգրկվել էին ՉԺՀ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան, Վրաստանը եւ Թաիլանդը: Երկրորդ կարգի երկրների խմբում ընդգրկված են նաեւ Եգիպտոսը, Ուկրաինան, Լեհաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: Երկրորդ կարգի երկրների ուղեւորների համար առկա են հետեւյալ սահմանափակումները. կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում առանց սահմանափակումների, եթե տեղեկանք չկա, ապա նրանց հանձնվում է կարանտինային ծառայության մասնագետների կողմից 48 ժամվա ընթացքում ՊՇՌ-թեստեր անցնելու անհրաժեշտության կամ ժամանելուն պես 14-օրյա տնային կարանտինի մասին ծանուցում>, - պարզաբանել է Սադվակաս Բայգաբուլովը։