Արմինֆո. Ես շարունակելու եմ աշխատել: Այդ մասին հունիսի 26-ին լրագրողներին հայտարարել է Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որի լիազորությունները դադարեցվել են այսօրվանից՝ սահմանադրական փոփոխությունների համաձայն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտել, և Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, Իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորներ չեն: Մինչդեռ, Գյուլումյանը լրագրողներին հաղորդել է, որ դեռ ոչ ոք չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են։
"Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի "Սահմանադրական դատարանի մասին " օրենք, որով կարգավորվում է ՍԴ-ի կազմակերպումն ու գործունեությունը։ Այս դեպքում, օրենքի ուժով, մենք դեռ շարունակում ենք աշխատել", - հայտարարել է նա, հավելելով, որ դատավորների լիազորությունների ավարտի մասին դատարանի նիստում ընդունված արձանագրային որոշման մասին փաստաթուղթ չկա։ Այսպիսով, ըստ նրա, վերոնշյալ անձանց լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունները հիմնավորում չեն և իրավական հիմք չեն հանդիսանում: