Արմինֆո. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը բացատրել է, թե ինչու չի մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին եւ քննարկումներին։
Հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նա հայղորդել է, որ պատճառն այն է, որ ինքը ՍԴ-ի նոր կազմը սահմանադրական չի համարել, եւ իր գործունեությունը չէր համապատասխանում ժողովրդավարական լեգիտիմության պահանջներին: Այդպիսով, ինչպես արտահայտվել է Գրիգորյանը, իր երդմնակալության օրվանից նա Սահմանադրական դատարանի նիստերին չի մասնակցել ոչ թե իր մեղքով, այլ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով։ Լրագրողների դիտարկմանը, թե չնայած դրան, նա շարունակել է աշխատավարձ ստանալ, Գրիգորյանը նկատել է, որ աշխատավարձն իր եկամտի միակ աղբյուրն է, եւ տարօրինակ կլիներ, եթե նա, հրաժարվելով դրանից, շարունակեր ինչ-որ միջոցներով պահպանել իր գոյությունը: Դատավորը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ չնայած ՍԴ նիստերին մասնակցելուց իր հրաժարմանը՝ ի նշան բողոքի, ինքը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ ողջունում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծելու ՀՀ ԱԺ-ի ընտրած ճանապարհը, եւ այսուհետ ինքը կմասնակցի ՍԴ բոլոր նիստերին: