Արմինֆո.Եվրամիությունը հուլիսի 1-ից պատրաստվում է բացել իր սահմանները որոշ երկրների համար, որոնք ԵՄ անդամ չեն։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, նման երկրների ցուցակը կազմվել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա:
Երկրների ամբողջական ցանկը, որոնց քաղաքացիներին կթույլատրվի մուտք գործել Եվրոպա ըստ նախնական ցուցակի, հետևյալն է. Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մյանմար, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Պալաու, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Դոմինիկա, Բահամներ, Սենթ Լուչիա, Ուրուգվայ, Ջամայկա, Գայանա, Պարագվայ, Կուբա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Մոզամբիկ, Մավրիկիոս, Զամբիա, Ռուանդա, Եթովպիա, Ալժիր, Եգիպտոս:
Աղբյուրի համաձայն՝ այն երկրների ցուցակում, որոնցից մուտքն արգելվում է, տեղ են գտել 54 պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանը, որոնք աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով: Եվրոնյուսի կայքում հրապարակված քարտեզի համաձայն ՝ երկրները բաժանված են երեք կատեգորիաների. երկրներ, որտեղից մուտքը թույլատրվում է, որտեղից մոուտքն արգելվում է, և երկրներ, որոնց կարգավիճակը դեռ որոշված չէ։ Հայաստանը դեռ անորոշ կարգավիճակ ունեցող պետությունների թվում է։ Հայաստանի հարևանները ՝ Իրանն ու Ադրբեջանը, ևս դեռևս այն պետությունների թվում են, որոնց կարգավիճակը դեռևս որոշված չէ։
Ինչպես հաղորդում Է Euronews-ը, ԵՄ ներկայացուցիչների միջեւ ցուցակի քննարկումն ավարտվել է հունիսի 25-ին՝ առանց համաձայնեցման, հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 26-ին: Տարաձայնությունների պատճառը երկրների ընտրության չափորոշիչներն են։
Նշենք, որ հունիսի 26-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, ապաքինվել է եւս 814 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք, ապաքինվել է 12149 մարդ, մահացել է 410-ը: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 105046 թեստ։