Արմինֆո. Հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն՝ ապաքինվել է ևս 814 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք, ապաքինվել է 12149 մարդ, մահացել է՝ 410-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը 48-89 տարեկան 13 մարդու կյանք է խլել, նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 105046 թեստ։