Արմինֆո. IcelandAir ավիաընկերությունը հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես - Երևան ուղիղ չարթերային չվերթ:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։
Չվերթը կիրականացվի IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։ Ներկա պահին էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 655.000 դրամ:
Մանրամասների համար՝ դիմել Travel Club. +37491323264 Viber, Whats app կամ
www.amenoor.am կայք: