Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունում է ֆրանսիացի բժիշկների երկրորդ խմբի ժամանումը Երեւան:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը, 10 հոգուց բաղկացած այս առաքելության գործունեությունը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնի կողմից: "Երկրորդ խումբը շարունակելու է ֆրանսիական բժիշկների նախորդ խմբի գործունեությունը եւ 10 օրվա ընթացքում աջակցելու է հայ մասնագետներին։ Հաաամավարակի պիկին հայկական հիվանդանոցներին աջակցություն ցուցաբերելով բացվում է առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ", - ասվում է ֆրանսիական դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ֆրանսիացի բժիշկների առաքելության երկրորդ խումբը՝ ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանի գլխավորությամբ, Երեւան է ժամանել հունիսի 23-ի երեկոյան՝ հատուկ չվերթով: