Արմինֆո. Չունենալով փաստաբան՝ ես մտադիր եմ անձամբ մասնակցել Արայիկ Հարությունյանի կողմից իմ դեմ նախաձեռնած դատական նիստերին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանի քաղաքացիների դեմ դատավարություն անցկացնելու Արցախի դատարանների իրավազորության և իրավասության հարցում մեծ տարաձայնություններ կան։ Բացի այդ, նկատելի է, որ նշված հանգամանքը իշխանավորները հմտորեն օգտագործում են ոչ այնքան բարեխիղճ նպատակների համար:
"Ուստի նպատակահարմար է, որ իմ նկատմամբ իրականացվող բոլոր ապօրինությունների մասին բոլորին հայտնի դառնա։ Ի վերջո, այս ամենը վերաբերում է ոչ միայն ինձ։ Նման հակաօրինական գործընթացների կենտրոնում վաղը կարող է հայտնվել Հայաստանի ցանկացած քաղաքացի։ Իրավիճակը, որտեղ մի երկրի քաղաքացին պատասխանող է մյուս երկրի դատարանի առջեւ, աբսուրդ է եւ հակաօրինական։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկին դուր չի գա Թբիլիսիում կայացած սեմինարի ժամանակ Վրաստանի քաղաքացու ասածը, և ինչ՝ այժմ նրան պետք է ուղարկեն այլ երկիր դատելու", - հռետորական հարց է տվել վերլուծաբանը։
Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Մանվել Սարգսյանի դեմ հայցով դիմել է Արցախի դատարան: Հայցի առիթ են հանդիսացել անցյալ տարվա դեկտեմբերին երևանյան սեմինարում վերջինիս արած հայտարարությունները։ Հայտարարությունների էությունը կայանում էր նրանում, որ Հարությունյանը մեղադրվում էր թալանի, Արցախյան հարսանիքների և հուղարկավորության ժամանակ փաստացի ընտրակաշառք բաժանելու մեջ։ Արցախի նախագահը Սարգսյանից պահանջում է հերքել սեփական խոսքերը, ներողություն խնդրել եւ փոխհատուցել իր դատական ծախսերը:
Արցախի առաջին ատյանի դատարանը Հարությունյանի բողոքը չի ընդունել, պատճառաբանելով, որ հայցն ուղղված է այլ երկրի քաղաքացուն։ Ապրիլի 3-ին Հարությունյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել Արցախի վերաքննիչ դատարան։ Վերջինս գործը քննել և վարույթ է ընդունել ապրիլի 16-ին, երբ Հարությունյանն արդեն դարձել է Արցախի նախագահ։ Ապրիլի 22-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը։ Արցախի առաջին ատյանի դատարանում գործով նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին:
Վերլուծաբանի գնահատմամբ' դատարանների նման վեճն ինքնին ուշագրավ է և արտացոլում է իր կողմից նշված իրավական դիսոնանսը ՀՀ և Արցախի հարաբերություններում: Ընդ որում, այդ բոլոր միջդատական վայրիվերումների մասին Սարգսյանին, նրա խոսքով, հայտնի է դարձել միայն հունիսի 4-ին, երբ արդեն ուշ էր վիճարկել Արցախի վերաքննիչ դատարանի որոշումը։ Դա արդյունք է այն բանի, որ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Երեւանում նրա բնակարանի հասցեով։ Մինչդեռ, Սարգսյանը բացակայել է և մեկ ամիս անց բոլոր նամակները վերադարձել են Արցախ: Այս կապակցությամբ վերլուծաբան պատրաստվում է բողոք ներկայացրել Արցախի Գերագույն դատարան: Սարգսյանը համոզված է իր իրավունքների խախտման մեջ, քանի որ նրան ժամանակին չեն տեղեկացրել ոչ հայցի, ոչ էլ երկու ատյանների դատարանների որոշման մասին։
"Համոզված եմ, որ Հարությունյանին այդքան ուժեղ վիրավորել են ոչ թե իր հասցեին մեղադրանքները, այլ անցած ընտրություններում իմ աջակցությունը նրա մրցակից Մասիս Մայիլյանի թեկնածությանը։ Համենայնդեպս, կան բազմաթիվ անուղղակի ապացույցներ, որ դա այդպես է։ Իրականում՝ ինձ, ինչպես և ցանկացած նորմալ մասնագետի, այդ ամենում ոչ թե անհատներն են հետաքրքրում։ Ինձ հետաքրքիր է Արցախի քաղաքական իրավիճակը՝ ընդհանուր առմամբ։ Սեփական հետազոտությունների հիման վրա 6 վերլուծական հոդված եմ գրել միայն Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների թեմայով", - ամփոփել է ՌԱՀՀԿ տնօրենը։