Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկեւը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին ասվում է ՂՀ նախագահի կայքում ։
<Մեր համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ փոխվստահության ամուր կապերի վրա, այսուհետ եւս կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների> ,- ասված Է Տոկաեւի շնորհավորական հեռագրում:
Իր շնորհավորանքներն է հղել նաև Ղազախստանի առաջին նախագահ Ելբասի Նուրսուլթան Նազարբաևը․ <Ի դեմս Ձեզ ՝ Հայաստանն ունի հայրենասեր առաջնորդ, ով բոլոր ուժերը ներդնում է՝ ի բարօրություն երկրի և նրա ժողովրդի ։ Համոզված եմ, որ ձեր գործունեությունը հետագայում եւս կնպաստի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների>, - ասված է Նազարբաեւի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը․ Ուղերձում ասվում է․ «Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը: Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը: Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»:
Հանրապետության նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նաև Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»,-նշված է ուղերձում: Իտալիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում նախագահ Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում: