Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի համավարակին առնչվող իրավիճակը կայունանում է։ Այդ մասին հունիսի 22-ին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Որոշ կայունացող իրավիճակ է դիտվում այս բնագավառում, սակայն երաշխիք չկա, որ այդ միտումը կպահպանվի։ Ուստի չափազանց կարևոր է, որ մեր քաղաքացիները շարունակեն պահպանել հակահամաճարակային միջոցառումները, այն է՝ դիմակներ կրել ամենուր, լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը", - ասել է վարչապետը։
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ խնդիրը, որն իր առջեւ դրել են իշխանությունները, իրացվում է, եւ դիմակների գները երկրում օրեցօր նվազում են: Ընդ որում, նա հավելել է, որ վերջին տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ յուրաքանչյուր 10 մարդ վարակում է 11 անձ իր շուրջը: Ընդ որում, վարչապետը քաղաքացիներին կոչ է արել ամեն օր 5 րոպե ժամանակ ծախսել, որպեսզի դիմակ բաժանեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել օտարերկրյա բոլոր բժիշկներին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Հայաստանին և եկել են համաճարակի հաղթահարման համար օգնություն ցուցաբերելու:
Վարչապետը վերջում տեղեկացրել է, որ առաջին իսկ օրերից Հայաստանում օգտագործվում է դեքսամեթազոն դեղամիջոցը, որը համարվում է արդյունավետ վարակի բուժման գործում, եւ հետագայում ևս դրա կիրառումը կընդլայնվի, սակայն քաղաքացիներին նախազգուշացրել է դրա տնային կիրառումից ՝ կոչ անելով չզբաղվել ինքնաբուժմամբ։
Հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, ապաքինվել է 129 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 20588 դեպք, ապաքինվել է 9131 մարդ, մահացել է 360-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը 53-ից մինչեւ 85 տարեկան 10 մարդու կյանք է խլել, նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան 3 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 117-ի ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 96843 թեստ։