Arminfo.info


 Երկուշաբթի, 22 Հունիսի 2020 16:43

ԱՆ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին

ԱՆ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին

Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարությունն իր դիրքորոշումն է հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ:

 

<Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս գործընկերության տրամաբանությամբ Արդարադատության նախարարը 2020 թվականի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։

 

Հրապարակվել է Հանձնաժողովի կարծիքը, որը դրական է արձագանքել իշխանությունների առաջարկությանը։ Այսպես, առաջին հարցի հետ կապված, ըստ էության, վերլուծել է, որ 2015 թվականի փոփոխություններով նախատեսվել է Սահմանադրական դատարանի եվրոպական չափանիշներին համապատասխանող մոդել, և որ եվրոպական ստանդարտ է նաև այն, որ պաշտոնավարման ժամկետների փոփոխություններից հետո գործող դատավորները շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչպես նախատեսված էր մինչև փոփոխությունները։

 

Ապա Հանձնաժողովն արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությամբ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա եվրոնպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է:

 

Հանձնաժողովն ընդունել է նաև, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է, և հանգեցնում է 2015թ-ի փոփոխությունների իրագործման խափանմանը:

 

Դատարանի նախագահի մասով Հանձնաժողովը եզրակացրել է, որ եվրոպական չափանիշների տեսանկյունից ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ, ինչը կարող է նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձևավորմանը:

 

Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար: Ուստի, Հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ ի տարբերություն դատավորների պաշտոնավարման ժամկետների, դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի առումով իշխանություններն առավել մեծ հայեցողության հնարավորություն ունեն, և այդ ժամկետի կրճատումը հնարավոր է՝ միաժամանակ խորհուրդ տալով նախատեսել որոշակի անցումային ժամկետ։

 

Հանձնաժողովն  ընդունել է նաև իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005թ-ի Սահմանադրության դրույթներին համապատասխան ընտրությունը /2018թ-ի մարտի 21/, որը տեղի է ունեցել 2015թ-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` Խորհրդարանից դատական ​​համակարգի և Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: ՍԴ գործող նախագահն ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի, նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի նկատի ունի Գ.Հարությունյանի դեպքը դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է:

 

Ամփոփելով, առաջին հարցի մասով, Հանձնաժողովն ընդունել է կառավարության առաջարկած տարբերակը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի համար այս բացառիկ պայմաններում հնարավոր լուծում կարող է լինել գործող 213-րդ հոդվածի փոփոխությունը՝ սահմանելով Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրություն՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։ Հանձնաժողովը շեշտել է, որ իշխանություններն առավել արդյունավետ կարող են գնահատել նման անցումային ժամանակաշրջանի տևողությունը։

 

Վերջին պահին Հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում Հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից  նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով Կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև Հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե Կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ նկատի է առնվում 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը։

 

Երկրորդ հարցի կապակցությամբ Հանձնաժողովը ևս ընդունելի է համարել կառավարության առաջարկությունը՝ մասնավորապես նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության ստուգումը Սահմանադրության անփոփոխելի դրույթներով սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, նշվել է, որ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է նեղ մեկնաբանվի։ Իսկ առաջարկված քննության կարճ ժամկետը ևս համարվել է ընդունելի։

 

Հատկանշական է, որ Հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝ Հանձնաժողովը նախազգուշացրել է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության ընդարձակված մեկնաբանման վերաբերյալ։ Նշվել է, որ Հանձնաժողովի տեսանկյունից խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր կողմից լայն մեկնաբանության վրա։

 

 «Վենետիկի հանձնաժողովի համար կարևոր է, որպեսզի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող սահմանադրական ինստիտուցիոնալ սկզբունքները հստակ տարանջատվեն դատավորների անձնական շահերից։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը պետք է լայնորեն դրսևորի ինքնազսպում՝ խուսափելու համար Դատարանին առնչվող փոփոխությունները քննելիս դատավորների անձնական շահերի գերադասման անգամ տպավորություն ստեղծելուց»,- նշվում է Կարծիքում։

 

Երրորդ հարցի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ այն, որ լիազոր մարմնի կողմից ընդունված նորմերն ու որոշումները կարող են չեղարկվել նույն մարմնի նույն ընթացակարգով ընդունված նոր որոշմամբ, հանրային իրավունքի ընդհանուր սկզբունք է։

 

Վենետիկի հանձնաժողովը, ներկայացված իրավական հարցերի վերլուծության շրջանակներից դուրս նաև որոշ հարցերի վերաբերյալ կատարել է դիտարկումներ, որոնք ի գիտություն են ընդունվել Կառավարության կողմից և համակողմանի կերպով կհասցեագրվեն Սահմանադրական համապարփակ փոփոխությունների ընթացքում։

 

Ամփոփելով՝ պետք է նկատել, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։

 

 ՀՀ կառավարությունն իր գոհունակությունն է հայտնում Եվրոպայի Խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության և ներդրված ջանքերի համար, որոնք միտված են ստեղծված իրավիճակում եվրոպական ստանդարտներին համապատասխան Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու լեգիտիմ նպատակին>,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
ԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվովԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով
Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումըՀայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը
Հայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկումՀայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում
Իշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրըԻշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրը
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառովՀայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով
Հայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարությունՀայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարություն
Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվՀակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքումՄհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունըԴատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքըԴատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանըՀայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասինՍամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համարԿիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանումՊաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներինՀայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներըՓորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունըՈւզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվՊուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ ՀայաստանումԱդրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրըԳյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
Երեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվումԵրեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվում
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասումԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասում
ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվելԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
Սերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքըՍերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը
ՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . ՄամիջանյանՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . Մամիջանյան
Փաշինյան. Բաց և կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանըՓաշինյան. Բաց և կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանը
Ռուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարարՌուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարար
Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ ՀայաստանիցՆարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստինՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին
ՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնելՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել
ԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունըԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։
Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիրԱսիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր
Իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿԻրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿ
Տեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՏեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՀՀ ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը կրկին հարցականի տակ է դնում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարանՀՀ ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը կրկին հարցականի տակ է դնում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան
Հայաստանում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆՀայաստանում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ
ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. ՏոնոյանՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. Տոնոյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում էՀայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիացած չէ ընտրությունների արդյունքներով, բայց դրանք համարում է քայլ առաջ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիացած չէ ընտրությունների արդյունքներով, բայց դրանք համարում է քայլ առաջ՝ "չար իշխանությունների դեմ պայքարում"
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում․ ՎևերԲելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում․ Վևեր
Քաղաքական գործիչ․ Հայաստանի երրորդ նախագահի հայտարարությունն ընդդիմությանը կարող է զրկել Փաշինյանին իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքիցՔաղաքական գործիչ․ Հայաստանի երրորդ նախագահի հայտարարությունն ընդդիմությանը կարող է զրկել Փաշինյանին իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքից
ՊԵԿ նախագահը վստահեցնում է․ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկաՊԵԿ նախագահը վստահեցնում է․ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա
Մի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններինՄի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ