Արմինֆո.։ Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները։ Այս մասին ասվում է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հայտարարության մեջ։
Ըստ որում, նա ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։
ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթների կատարման օրինականությունը: Պեյչինովիչ Բուրիչը նաև նշել է, որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է
սահմանել նոր անցումային շրջան, որի տեւողությունը պետք է որոշվի Հայաստանի իշխանությունների կողմից:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնելու, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։
<Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները>,- եզրափակել է gլխավոր քարտուղարը