Արմինֆո.<Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ։
Պատգամավորը նշել է, որ ի սկզբանե խմբակցությունում կարծիքները բաժանվել են։ <Տեսակետ կար, որ նիստին պետք է մասնակցել և ներկայացնել մեր տեսակետը, մեր մոտեցումները ։ Սակայն արդյունքում որոշում ենք կայացրել չմասնակցել նիստին>, - նշել է Զոհրաբյանը ։
Պատգամավորը նաև հայտարարել է, որ առաջիկա նիստով հիմք է դրվում Հայաստանում սահմանադրական հեղաշրջման համար։ <Հայաստանում դրվում են դիկտատուրայի հաստատման հիմքերը , մենք մտադիր չենք մասնակցել դրան>: Զոհրաբյանը սպառնացել է պատգամավորական կորպուսին, որը մասնակցելու է նիստին, քաղաքական եւ իրավական պատասխանատվությամբ:
Նշենք, որ հունիսի 22-ին ՝ ժամը 13:00-ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվելում է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը: