Արմինֆո. Ինչպես էլ Ադրբեջանը ցանկանա լուծել ղարաբաղյան խնդիրը, Թուրքիան շարունակելու է աջակցել նրան ։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Անթալիայում զբոսաշրջության նախագծի շնորհանդեսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին ։
Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին ։ <Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին>,-նշել է նա, հաղորդում է <Մոսկվա-Բաքուն>:
Չավուշօղլուն հավաստիացրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը չի համաձայնել փոխզիջումային տարբերակներին: <Ընդհակառակը, Ղարաբաղում տեղի են ունեցել <անօրինական ընտրություններ>, որոնք չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից ։ Հայաստանը պետք է խնդրի խաղաղ լուծմանը հանգի՝ այդ սադրանքների փոխարեն։ Ինչպես բոլոր հարցերում, ղարաբաղյան հարցում մենք եղբայրական Ադրբեջանի կողքին ենք>, - ամփոփել է թուրք նախարարը ։