Արմինֆո. Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել իշխանություններին Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը լուծելու հարցում ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Պատգամավորը հայտարարել է, որ մինչև որոշման հրապարակումը Վենետիկի հանձնաժողովը համագործակցում է կողմերի հետ, տարբեր քննարկումներ են ընթանում: <Կարող են շրջանառության մեջ դրվել որոշ փաստաթղթեր, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն>,- նշել է Գրիգորյանը ։
Նա նաեւ ընդգծել է, որ երբ հրապարակվի Վենետիկի հանձնաժողովի վերջնական որոշումը, պատգամավորները կտան իրենց գնահատականները այդ որոշման կապակցությամբ: <Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել, գոնե այս օրինագծում մի շարք դրույթներ ընդունելու հարցում ։ Մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին մեզ տրված բոլոր խորհուրդների համար>, - եզրափակել է պատգամավորը։
Նշենք, որ հունիսի 22-ին ՝ ժամը 13:00-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը: