Arminfo.info





 Ուրբաթ, 19 Հունիսի 2020 21:13
Կարինա Մանուկյան

Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել

Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել

Արմինֆո Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ:

 

Առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետները հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նախագահն ասել է, որ պետք է խոսել ոչ միայն այս պահին առկա խնդիրների և դրանց լուծման, այլև՝ ընդհանրապես ինչպիսի ֆունդամենտալ խնդիրներ կան, որոնք նաև հիմնարար լուծման կարիք ունեն:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, զրույցի ընթացքում մասնակիցներն իրենց տեսակետն են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա խնդիրների մասին:

Արձագանքելով նրանց հարցերին ու դիտարկումներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել։ Անձնավորում են սկսած նախագահի ինստիտուտից մինչև քաղաքացի կամ իրավապաշտպան։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև շատ վտանգավոր։ Սա, իհարկե, նոր երևույթ չէ և միայն հայկական երևույթ չէ: Այդ նույն մեխանիզմները տարբեր երկրներում կիրառվում են։ Սա այսօրվա փոփոխված աշխարհի արդյունքն է, որտեղ մարդկանց մեծ մասը իրենց կյանքի մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում, որտեղ ո՛չ օրենք կա, ո՛չ կարգավորում։ Ցավալի է նաև, որ այս մեխանիզմը մեծ թափով կիրառվում է մեր մոտ։ Այն կիրառվում է վերևից և ներքևից, աջից և ձախից, անձնավորված, թիրախավորված է: Արդյունքում՝ շատ հաճախ հետին պլան է մղվում քննարկման նյութը՝ թեման, արդյունքում՝ մենք այն կորցնում ենք։ Մենք պետք է ելնենք այն միջավայրից և իրականությունից, որտեղ ապրում ենք և գործում, փորձենք մեր հնարավորությունների սահմաններում իրավիճակը փոխել և բարելավել։ Եթե նախագահը սկսի ամեն օր օգտագործել իր ունեցած հիմնական գործիքներից մեկը, որը խոսքն է, ապա այն ժամանակի ընթացքում արժեզրկվելու է: Նախագահը պետք է շատ զուսպ լինի և գործի անհրաժեշտ պահերին: Ոչ թե կետային, այս կամ այն դեպքի առիթով, այլ ավելի ընդհանրացված. մարդկանց հանդուրժողականության կոչ անի, տարբեր գործիքներ օգտագործելով նպաստի իրազեկմանն ու աջակցի հանրային քննարկումներին»:

 

Հանրապետության նախագահն արձագանքել է նաև խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերին վերաբերող հարցերին, որոնց մասին նույնպես իրավապաշտպանները խոսել էին: «Անցում է կատարվել նոր փուլի, և մարդկանց մեծ մասն իներցիայով դեռ այնքան էլ չի պատկերացնում, որ Հանրապետության նախագահի լիազորությունները փոխվել են»,- նշել է նախագահը: «Այս ինստիտուտի կարևոր բազմաթիվ խնդիրների շարքում նախ նրա կայանալն է՝ որպես խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Ամենաբարձր մակարդակներից մինչև պարզ քաղաքացիների մեծ մասը հաճախ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ խորհրդարանական երկրում են ապրում։ Սա ստեղծում է անհասկացվածություն, լինում են սխալ մեկնաբանություններ, սպասելիքներ նախագահից, նախագահի ինստիտուտից, որոնք իրատեսական չեն, հետևաբար նախագահը չի կարող իրականացնել»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել Հանրապետության նախագահի հետ, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր մեխանիզմներ օգտագործելով իրազեկելու, հանրային քննարկումներ անցկացնելու և կրթելու անհրաժեշտություն կա, և բոլորս այստեղ անելիք ունենք:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Cenzor
В Армении политизировалось всё, а в особенности сфера коррупции в которой погрязло правительство. Учитывая всё падающее доверие армянского народа к политическим руководителям, недолго им осталось занимать свои высокопоставленные должности и шикарные кабинеты.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Փնտրել ըստ օրերի