Արմինֆո.Հունիսի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին: Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: