Ուրբաթ, 19 Հունիսի 2020 18:31

Գլխավոր դատախազություն. Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված իրավական մեկնաբանությունների իրավացիությունը

Գլխավոր դատախազություն. Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված իրավական մեկնաբանությունների իրավացիությունը

Արմինֆո. Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։  Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

 

«Ավելին, դրանից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։

 

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան․ պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն: Ինչևէ, քրեական օրենսդրության մեջ առկա դրույթների մեծամասնությունը անուղղակիորեն հղում է կատարում սահմանադրությանը՝ մեջբերելով սահմանադրական սկզբունքները՝ ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ վերաբերում կոնկրետ սահմանադրական ինստիտուտների, ինչպիսին խորհրդարանն է:

 

Կարևոր է շեշտել Հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: Շատ, անդամ պետություններ վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու արարքին որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար և անիրավաչափորեն փոփոխելու մտադրություն կամ փաստացի փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում:

 

Հանձնաժողովը նշում է նաև, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք են դավաճանությունը, ապստամբությունը կամ խռովությունը սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր՝ զուգակցված նշված բռնությունը կամ հարկադիր գործողություններն ընդդեմ սահմանադրական կարգի կամ վերաբերելի այլ պաշտպանվող շահի դեմ ուղղորդելու դիտավորության (կամ փաստացի փորձի) հետ: Այն դրույթները, որոնք չեն պահանջում բռնություն կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման դիտավորություն, սովորաբար նախատեսում են ավելի հատուկ արարքներ (օրինակ, հակասահմանադրական կուսակցության կամ միավորման գրությունների և խորհրդանիշերի տարածում և օգտագործում ), որոնք ևս, էստ էության, համարվում են հակասահմանադրական:

 

Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հարգելով քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքի սկզբունքը և օրենքներում հանցավոր արարքների բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանումների առկայության պահանջը,  սահմանադրական կարգը  և սահմանադրական  կարգը տապալելու հասկացությունների վերաբերյալ անճշտությունների քննադատությունը կարող է մեղմացվել, քանի որ  կարծես թե  անդամ պետությունների միջև «համաձայնություն» կա այս հասկացությունները թողնել անորոշ կամ չսահմանված:

 

Վերոգրյալը թույլ է տալիս հանգել հետևության, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձևակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ և ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձևակերպումներից։ Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող «սահմանադրական կարգ» կամ «սահմանադրական կարգը տապալել» հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն և դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում, ինչպես քրեաիրավական՝ ճնշող մեծամասության նորմերի դեպքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ Հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։ Հանձնաժողովն այդ և ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը: Եվ այնպիսի տարբերություններն, ինչպիսիք արտահայտված են հանցակազմում օգտագործվող եզրույթներում, չեն դիտվել որպես դրանք անորոշ դարձնող։ Ավելին, Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որևէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության մասին քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։

 

Կարևոր է փաստել, որ «սահմանադրական կարգ» հասկացության՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մեկնաբանությունը սահմանված է եղել և սահմանված է սահմանադրական իրավունքի գիտական, ուսումնական և ուսումնաօժանդակ գրականության մեջ, ինչը կարևոր նշանակություն ուներ, նաև մասնագիտական խորհրդատվությամբ, արարքը կատարելիս թույլատրելի վարքագծի սահմանները գիտակցելու և այն դրան համապատասխան կառուցելու համար։ «Սահմանադրական կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավունքում, որում շեշտադրված են սահմանադրաիրավական այն արժեքները, որոնք միջազգային փորձի ուսումնասիրությամբ թվարկված են նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, ընտրություններ և այլն։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությոնների հանցակազմերի որոշակիության ապահովման համար, ըստ միջազգային փորձի, կարևոր նշանակություն ունեցող՝ բռնության հատկանիշը ևս Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին և այն հետևանքները՝ սահմանադրական կարգի տապալման բովանդակությունը կազմող սահմանադրաիրավական արժեքների վնասումը, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում», - ասվում է հաղոորդագրությունում։

 

Ռոբերտ Քոչարյանն անցնում է որպես մեղադրյալ 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալում)։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններինՓաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
Վարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներիցՎարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից
Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողըՀայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողը
Արտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցըԱրտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցը
Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրըՀայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank
Գալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համարԳալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համար
Տիգրան Արզաքանցյանը գլխավորել է Մերգելյանի ինստիտուտըՏիգրան Արզաքանցյանը գլխավորել է Մերգելյանի ինստիտուտը
Տոնոյանի պաշտպանությունը արձագանքել է իրենց պաշտպանյալի վերաբերյալ գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանըՏոնոյանի պաշտպանությունը արձագանքել է իրենց պաշտպանյալի վերաբերյալ գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանը
Արտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվիԱրտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվի
Լեբեդևը հնարավոր է համարել, որ Իրանը կդառնա «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին երկիրըԼեբեդևը հնարավոր է համարել, որ Իրանը կդառնա «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին երկիրը
Գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետԳլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Էրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվիԷրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվի
Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։
Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երևանի դատարանը մեղմացրել է Երևանի դատարանը մեղմացրել է "Ադեկվատ" նախաձեռնության առաջնորդի նկատմամբ խափանման միջոցը
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
Հայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալՀայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
Կրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում էԿրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում է
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորություններըՍև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումներըԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումները
Փաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործություններըՓաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործությունները
Փաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջՓաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակըԸնդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը
Հայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտըՀայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը
2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներովՀայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներով
Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբանՌոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբան
Ընդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաքԸնդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովինՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովին
Համախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմՀամախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»
Հայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականինՀայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականին
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրելՀայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Փորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերըՓորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերը
Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցըՆերկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցը
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո