Արմինֆո. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 17.06.2020-ի դրությամբ կայացվել է 3143 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 17.06.2020-ի դրությամբ իրականացվել է 30169 ստուգում, որից միայն 883-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին (ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից) տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։