Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերջինիս պաշտպանների միջնորդությունը: Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ Դատարանի որոշման համաձայն, Քոչարյանը ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հունիսի 13 - ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի եւ Կարեն Կարապետյանի, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ, գրավի դիմաց ազատ արձակելու եւ կորոնավիրուսի համավարակի առնչությամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Նշենք, որ պաշտպանական կողմի բողոքը բավարարվել է մասամբ։ Դատարանն ամբողջությամբ բավարարել է գրավի մասով բողոքը, իսկ անձնական երաշխավորության մասով՝ ոչ։