Արմինֆո. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չմիջամտի հայ ժողովրդի գործերին: Այդ մասին Սիմոնյանը հայտարարել Է հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Տուսկի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության նահանջի բազմաթիվ դեպքերի առնչությամբ։ Ճիշտ է Twitter-ում, ԶԼՄ-ների վկայակոչած աղբյուրում, այդպիսի հայտարարություն չկա։
Սիմոնյանի խոսքով՝ ավելի վաղ Տուսկը նման հայտարարություններով էր հանդես եկել՝ անդրադառնալով Վրաստանին և Ուկրաինային։ "Բանն այն է, որ Դոնալդ Տուսկը Հայաստանին նայում է Սերժ Սարգսյանի աչքերով, բայց դա սխալ դիրքորոշում է ։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի աչքերը կտրված են իրականությունից ։ Դա մի մարդու աչքն է, ով շատ վաղուց հեռացել է Հայաստանի ժողովրդից, ընդհանրապես՝ երկրից, այդ կարծիքը ոչ մի կապ չունի իրականության հետ", - ընդգծել է Սիմոնյանը։
"Ես չեմ կարծում, թե միջկուսակցական կազմակերպության ղեկավարի դիրքորոշումը միջազգային կառույցների արձագանք է։ Հայաստանի նկատմամբ միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատականը, ընդհակառակը, բավական դրական է ։ Այսպես, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը շատ դրական է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին",-եզրափակել է փոխխոսնակը։