Արմինֆո. Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերն ամիսների նախապատմություն ունեն ։ Եվ այդ գործերի մասին նա շատ լավ գիտեր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։
<Ակնհայտ է, որ Ծառուկյանը գնաց ակնհայտ քրեական գործերի քաղաքականացման ՝ արդար հարցերից և քննության մեղադրանքներից պաշտպանվելու նպատակով ։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ ձեռնարկատիրական գործունեությունն առանց լիցենզիայի, պետությանը վնաս հասցնելը, ընտրակաշառքների զանգվածային բաժանումը և ընտրակեղծիքները սովորական քրեական գործեր են>, - նկատել է նա ։
Սաֆարյանի գնահատմամբ ՝ ԱԱԾ-ի հրապարակած, այդ թվում ՝ ծառուկյանական պատգամավորների <ղազագրերից> ակնհայտ երևում է, թե ինչպես է ապրել նախահեղափոխական Հայաստանը, ինչպիսի <ընտրություններ> են անցկացվել, ինչպես է բռնազավթվել քաղաքական իշխանությունը, այլասերվել երկրում ժողովրդավարական ընտրությունների, ժողովրդական կամարտահայտության բուն էությունը։
<Պատգամավորը պետք է առաջնորդվի իր խղճով և համոզմունքներով, արձանագրում է մեր Սահմանադրությունը ։ Բայց մենք տեսնում ենք, որ <բարգավաճ> պատգամավորները ստորագրել են <ղազագրեր>, որոնք պարտավորեցնում են իրենց ենթարկվել ոչ թե կուսակցության ծրագրերին ու գաղափարներին, այլ՝ օլիգարխ առաջնորդի քմահաճույքներին։
Եվ դա՝ չհաշված ֆինանսների, կեղծիքների հետ կապված այլ զզվելի պատմությունները։ Հանուն արդարության պետք է նշել, որ նույն գործով զբաղված է եղել նաև նախկին իշխող ՀՀԿ – ն>, - համոզված է ՀԽ նախագահը։
Այս առնչությամբ Սաֆարյանը ընտրությունների ժամանակ իշխանության յուրացման հետ կապված խնդիրները առանձին քրեական գործով առանձնացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Նրա կարծիքով ՝ սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներով և սահմանադրական կարգի տապալման գնով ժողովրդի իշխանությունը խլելու գործընթացի մաս դարձած կուսակցությունները պետք է դառնան մանրակրկիտ քննության առարկա ։
Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռևս 2017-ին ինքն օրինագիծ է գրել, որը ենթադրում է ընտրակաշառքի համակարգային բաժանման և ընտրակեղծիքների մեջ ներգրավված կուսակցությունների լուծարում ։ <Կարծում եմ, որ այս օրինագիծը օրակարգ վերադարձնելու անհրաժեշտություն է առաջացել ՝ նման կուսակցություններն արգելելու նպատակով>, - ընդգծել է վարչապետը:
<Քրեական հետապնդման ենթարկվող <նախկինները> գնալով շատանում են ։ Եվ նրանք բոլորն էլ, բնականաբար, <մինչև վերջ գնալու> մտադրություն են հայտնում։ Այս քրեական գործերի շրջանակներում <վերջը> կարող է լինել մեկ ՝ ուղղիչ աշխատանքային գաղութը։ Քաղաքական առումով <մինչև վերջ գնալու> նրանց մտադրությունը նշանակում է օրինական, լեգիտիմ կառավարության տապալման փորձ ։ Երկու դեպքում էլ իշխանությունը պետք է իրավական դաշտի շրջանակներում կանխարգելիչ քայլեր անի> - ամփոփել է ՀԽ նախագահը