Արմինֆո.Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք․ զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել, Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար>,- գրել է նա։