Արմինֆո. "Հայրենիք" կուսակցության ղեկավարները, ՀՅԴ և "Միասնական Հայաստան" կուսակցության ակտիվիստները հավաքվել են "Շենգավիթ" ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ կուսակցությունների ներկայացուցիչները որոշել են աջակցություն հայտնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որի դեմ հարուցված քրեական գործը, նրանց համոզմամբ, քաղաքական դրդապատճառներ ունի:
Նշենք, որ այսօր ընդհանուր իրավասության դատարանը կքննի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը Ծառուկյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից