Արմինֆո. Ցավոք, խորհրդարանում կան մարդիկ, որոնք երրորդ երկրների պաշտոնյաներին վերաբերվում են որպես ղեկավարների, իսկ Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը նրանք արհամարհանքով են վերաբերվում։
Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. "Ինչպես պարզվում է, որոշ անձինք հարգալից են լինում միայն այն դեպքերում, երբ նրանց անհարգալից պահվածքը կարող է հանգեցնել ֆիզիկական ծեծի։ Նման դիրքորոշումն անընդունելի է։ Եթե այդ մարդիկ շարունակեն իրենց պահել նման կերպ, ապա Հայաստանի ժողովուրդը նրանց դուրս կգցի խորհրդարանից", - ընդգծել է Փաշինյանը։
Որից հետո վարչապետն անդրադարձել է շրջակա միջավայրի նախարարությանն առնչվող հարցերին, հույս հայտնլով, որ կհաջողվի լուծել Սեւանի ծաղկման հարցը, որը համակարգային հարց է, ինչպես նաեւ՝ շրջակա միջավայրի նախարարի նշանակման հարցը։