Արմինֆո. 1000 բնակչի հաշվով կորոնավիրուսի թեստերի քանակով Հայաստանը գերազանցում է Հարավային Կորեային եւ Ուկրաինային: Այդ մասին հունիսի 17-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա ասելով՝ ճիշտ չէ խոսել այն մասին, թե Հայաստանում COVID-19 թեստերի փոքր քանակություն է իրականացվում։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշվել է, դա չի նշանակում, որ պետք չէ ավելացնել թեսսստավորումների թիվը։ Խոսելով կորոնավիրուսի թեստերի վիճակագրության մասին ' Թորոսյանը նկատել է, որ դրանում ընդգրկված են նաեւ քաղաքացիներ, որոնք բազմիցս են թեստավորվել (երկու, երեք եւ ավելի անգամ): Մինչդեռ, ըստ նրա, առաջին անգամ թեստավորված քաղաքացիների թիվն առանձին նշելն անիմաստ է, քանի որ թեստավորման քանակը կոնկրետ օրվա ընթացքում կախված է որոշ գործոններից: Այսպես, առանձին օրեր կարող են գրանցվել զանգվածային թեստավորման դեպքեր՝ կապված նոր օջախների հայտնաբերման հետ (օրինակ ՝ արտադրական ձեռնարկությունում)։
Ընդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 18033 դեպք, ապաքինվել է 6814 մարդ, մահացել է 302-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 87600 թեստ։