


Արմինֆո. Արցախի հարցում մեր կառավարության քաղաքականությունը հիմք է խաղաղության դիրքորոշման համար։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի նման դիրքորոշումն ակնհայտ է նաև միջազգային գործընկերների համար։ "Միևնույն ժամանակ, Ադրբեջանի դիրքորոշումն արդեն երկար ժամանակ հիմք է հանդիսանում ռազմատենչ հայտարարությունների համար։ Այդ հայտարարությունների նպատակն այն է, որ Հայաստանն ու Արցախը Ղարաբաղի գործընթացն ընկալեն վախի պրիզմայով", - ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը որեւէ բանից չի վախենում։ "Մենք ոչնչից չենք վախենում, եւ բացառվում է, որ մենք հարցը լուծենք ելնելով վախից կամ ճնշումից: Այսպիսով, Ադրբեջանը պտտվում է տեղում։ Բաքուն չի կարող իր ժողովրդին բացատրել, թե ինչու գործընթացը տեղից չի շարժվում։ Արդյունքում՝ Ադրբեջանն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը", - ընդգծել է նա։
Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել գնալ այլ ճանապարհով և հանդես գալ հարցի լուծման կառուցողական դիրքորոշմամբ: "Մեկ բան ակնհայտ է, որ արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար", - եզրափակել է վարչապետը:


