Արմինֆո. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառակյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին։ Այս մասին լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Տոնոյանն ընդգծել է, որ ԲՀԿ ներկայացուցիչներն այսօր բոյկոտել են ԱԺ նիստը, քանի որ համաձայն չեն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իշխող խմբակցության երեկվա որոշմանը: <Սակայն, դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք մեր աշխատանքը ։ Մենք բանակցում ենք <Լուսավոր Հայաստան> խմբակցության մեր խորհրդարանական գործընկերների հետ, որպեսզի վերջիններս աջակցեն մեզ երկու նախաձեռնություններում, որոնք մենք մտադիր ենք ներկայացնել։
Խոսքը կորոնավիրուսի հարցերով խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև խաղաղ խավաքների անցկացումն արգելելու պարետի որոշումը վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին է։ Մեզ անհրաժեշտ է 27 ստորագրություն ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ 33 ՝ ՍԴ դիմելու համար ։ Մենք ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը>, - ընդգծել է Տոնոյանը ։