Արմինֆո. Այսօր դատարանը կքննի ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՝ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Նախօրեին ուշ երեկոյան, դուրս գալով Ազգային անվտանգության ծառայության շենքից՝ Ծառուկյանը հայտարարել է, որ խոսքը շինծու գործի մասին է ։ <Դա կտեսնեք դատարանի դահլիճում>, - լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ դիվիդենտ հավաքելու խնդիր չունի, իսկ ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է։ <Հիմնավորում չկա, սա շինծու գործ է, կտեսնեք, երբ քննվի դատարանում>, - ասել է Գագիկ Ծառուկյանը:
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ։ <Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի: Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի>,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովը բավարարել էր Գլխավոր դատախազության երկու միջնորդությունները՝<Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և մի քանի քրեական գործերով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: