Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքում:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի նոր նախագահ է նշանակվել Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը հաստատվել է ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում գաղտնի քվեարկության արդյունքում: Նրա թեկնածությունն առաջադրել է կառավարող "Իմ քայլը" խմբակցությունը։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2020թ. հունիսի սկզբին, և դա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետն էր: