Արմինֆո. Անշուշը, մենք գիտեինք, որ Հայաստանը Արցախի հետ կապող երրորդ ճանապարհի կառուցումը կարող է դուր չգալ, և, իհարկե, գիտակցում էինք, որ ոմանք կփորձեն այդ գործընթացին բացասական գնահատական տալ։ Սակայն, այս հատուկ կարծիքը չի նշանակում, որ պետք էր խուսափել շինարարությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։
<Ցավոք, երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական չափանիշը եղել է ուժի կենտրոնների արձագանքը։ Արդեն վաղուց պետք է հասկանանք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ենթարկվի բացառապես մեր սեփական շահերին ու առաջնահերթություններին>, - նշել է նա ։
Այս առումով Հայաստանի այս կամ այն գործողություններին բացասական արձագանքը, ըստ խորհրդարանականի, որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը պետք է այդ գործողությունները չձեռնարկի ։ Այլ հարց է նման արձագանքների իրական ազդեցության չեզոքացման համար անհրաժեշտ աշխատանքը։ Այդ ուղղությամբ Հայաստանն, անշուշտ, աշխատանք ունի կատարելու։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Եվրախորհրդարանի Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուն եւ Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել Արցախն ու Հայաստանը կապող նոր ավտոճանապարհի կառուցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այդ կապակցությամբ մտահոգություն հայտնելով ՝ նրանք ընդգծել են, որ շինարարության մասին որոշումը կայացվել է՝ շրջանցելով Ադրբեջանի իշխանություններին ։
Զոլյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունը տարածվել է միայն մի քանի եվրախորհրդարանականների անունից, եւ այն ոչ մի կերպ չի արտացոլում Եվրախորհրդարանի պաշտոնական տեսակետը: Նրա կարծիքով ՝ ամեն դեպքում մտահոգիչ է այդ հայտարարության փաստը ՝ հաշվի առնելով դրա հեղինակների դիրքորոշումը ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության մարմիններում։ Նրա խոսքով, այդ հայտարարությանը Երևանի կտրուկ արձագանքը պայմանավորված է հենց այդ փաստով ։
<Իհարկե, մենք պետք է կառուցենք այնքան ճանապարհ, որքան մեզ պետք է։ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարության մեջ բերված են հստակ փաստարկներ, թե ինչու Կալյուրանդի, Բեսեսկուի և Զովկոյի հայտարարությունն անընդունելի է։ Որպեսզի չկրկնվեմ, չեմ բերի բոլոր այդ փաստարկները, բայց, կարծում եմ, այդ փաստարկները բավականին ուժեղ են, և Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողանա դրանք անտեսել։ Իհարկե, սրանով այդ աշխատանքը չի սահմանափակվում, մենք աշխատում ենք նաև հաղորդակցության այլ խողովակներով>,- ամփոփել է խորհրդարանականը։