Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստի ընթացքում դատապարտել է Ադրբեջանի սադրանքները կորոնավիրուսի համավարակի շրջանում: Այդ մասին Միրզոյանը հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին․«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:
Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով», - գրել է Արարատ Միրզոյանը:
Հիշեցնք. մայիսի 13-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակելի տները: