Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
Հիշեցնենք, որ Հաղթանակի զորահանդեսը նախատեսված է հունիսի 24-ին, այն ավելի վաղ հետաձգվել էր՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ռուսաստանի մայրաքաղաքում զորահանդեսին հրավիրված են 19 երկրների հաշվարկներ, իրենց մասնակցությունն ավելի վաղ հաստատել են Սերբիայի եւ Ղազախստանի զինծառայողները: Մասնավորապես, Մոսկվայում կայանալիք զորահանդեսին կմասնակցի շուրջ 14 հազար մարդ։