Արմինֆո.Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը ֆալստարտ է վերցրել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ։
<Պետք է հասկանալ, որ առաջին անգամը չէ, որ Ծառուկյանը հանդես է գալիս իշխանության դեմ․ բոլորս հիշում ենք նման գործընթացը հանրապետականների ժամանակ և, իհարկե, հիշում ենք, թե ինչով այդ ամենն ավարտվեց նրա համար։ Այս առումով, կարծում եմ, որ Ծառուկյանի համար ավելի տրամաբանական կլիներ չշտապել քաղաքական հայտարարությունների հետ և որոշ ժամանակ սպասել>, - նշել է նա։
Մեկնաբանելով տեղի ունեցածի իրական պատճառը ՝ Իսկանդարյանը ենթադրել է, որ Ծառուկյանի ՝ կառավարության հրաժարականի և դրան հաջորդող կառավարության <հակահարվածի> հետևում ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական պատճառներ են ։ Բայց հիմնականում, քաղաքագետի կարծիքով, այս ամենի հետևում, այնուամենայնիվ, քաղաքականությունն է։
Հարցը, թե ինչու է Ծառուկյանը կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկել հենց հիմա, ըստ Իսկանդարյանի, պետք է դիտարկել՝ վերլուծելով ընդդիմության նոր դիսկուրսների ի հայտ գալու տրամաբանությունը ։ Վերջինս, ըստ նրա, հնարավոր է դարձել բացառապես <Իմ քայլը> դաշինքի վարկանիշի անկման արդյունքում։ Հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը հնարավոր համարեցին սրել իրավիճակը։ Ընդ որում, Իսկանդարյանը համոզված է, որ 2018 թվականի Փաշինյանի վարկանիշի պայմաններում ոչ Ծառուկյանը, ոչ Մարուքյանը չէին համարձակվի նման հայտարարություններով հանդես գալ։
<Նախկինում իշխանության դեմ փորձում էին հանդես գալ միայն մարգինալները, բայց սուրբ տեղը դատարկ չի լինում, և ընդդիմության թափուր տեղն այսօր միանգամայն տրամաբանական ձևով փորձում են զբաղեցնել այդ երկու քաղաքական ուժերը ։ Իշխանությունն իր հերթին նյարդայնանում էր, քանի որ սովոր չէր դիմադրությանը և նրա համար ավելի սովորական էր ծափահարություններ լսել ։ Բայց նոր ընդդիմադիր դիսկուրսներով քաղաքական դաշտի ընդլայնման գործընթացը կշարունակվի։ Դա անխուսափելի է>, - համոզված է քաղաքագետը ։
<Ընդ որում, Ծառուկյանի պահվածքի պատճառը կարող էր լինել նաև նրա շուրջ սեղմվող մեղադրանքների օղակը ՝ անցյալի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Այսօր այդ օղակը սեղմվում է գրեթե բոլոր գործարարների շուրջ։ Բայց ամեն մեկն իր ձևով է պայմանավորվում իշխանության հետ ։ Իսկ պարոն Ծառուկյանն ընտրեց հենց քաղաքական ճանապարհը>, - ամփոփել է Իսկանդարյանը։