Արմինֆո. Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ։
Նա նշել է, որ նորությունների դեպքում կտարածվի համապատասխան հաղորդագրություն:
Նշենք, որ վերջերս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիների տվյալները: Նրա խոսքով ՝ իրենք ընդհանուր առմամբ 3500 քաղաքացու տվյալներ են հրապարակել։ Մարտիրոսյանը հայտարարել է, որ հաքերների խոսքով ՝ կոտրել են ՀՀ առողջապահության նախարարության կայքը։