Արմինֆո. Վերջապես Հայաստանում կատարվել է առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
<Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:
Հավանաբար մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե' հիմա, թե' հետո>,- ասել է Թորոսյանը։