Արմինֆո. Հայաստանի մի խումբ իրավապաշտպաններ բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը ։
Նրանք պահանջում են, որ կառավարությունը թույլ տա խաղաղ հավաքների անցկացումը երկրում արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ։ Նրանց թվում են՝ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյան, ինչպես նաեւ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Մելիքյանը նշել է, որ կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը եւ պետք է թույլատրել քաղաքացիներին խաղաղ հավաքներ անցկացնել՝ անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:
Լարիսա Ալավերդյանն իր հերթին հայտարարել է, որ նման արգելքները ոչ միայն քաղաքացիների իրավունքների, այլեւ՝ Հայաստանի օրենսդրության խախտում են։ < Ես չեմ հավատում, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է լուծել ՝ ուղղակի արգելելով խաղաղ հավաքները>, - եզրափակել է Ալավերդյանը ։
Ցուցարարների մոտ է դուրս եկել <Լուսավոր Հայաստան> խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Աննա Կոստանյանը։ Վերջինս խոստացել է, որ հարցը կբարձրացնի այսօր խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ:
Նշենք, որ կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչեւ հուլիսի 13-ը: